Ռուս միլիարդատերերը տարեսկզբից հարստացել են 37 մլրդ դոլարով

Ռուսաստանցի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը 2019 թվականի առաջին տասն ամսվա ընթացքում աճել է 37,12 մլրդ դոլարով: Այդ մասին ՌԻԱ Նովոստին հաշվել է Bloomberg Billionaires Index (BBI)-ի վարկանիշի տվյալների հիման վրա:

Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որտեղ միլիարդատերերը բաժնեմասեր ունեն: Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, ռուսաստանցիներից դրա մեջ ներկայում տեղ է գտել 23 մարդ:

Վարկանիշի առաջին տեղը, ինչպես եւ մեկ ամիս առաջ, զբաղեցրել է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը տարեսկզբից ավելացել է 6,72 մլրդ դոլարով եւ հասել 26,3 միլիարդի: Երկրորդ դիրքը կրկին զբաղեցնում է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը. նրա հարստությունն ավելացել է 4,5 մլրդ դոլարով՝ հասնելով 23,9 միլիարդի: Հինգերորդից երրորդ հորիզոնական է բարձրացել «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը, նրա կապիտալն ավելացել է 4,33 միլիարդով՝ հասնելով 20,4 մլրդ դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս