Բնական հրդեհները հանգեցրել են Լոս Անջելեսի մի շարք, այդ թվում՝ շատ հեղինակավոր շրջանների համատարած տարհանման: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) կվերամշակի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալուն նվիրված՝ 50-փենսանոց հուշադրամները՝ Brexit-ի ժամկետը եկող տարվա հունվար հետաձգվելու պատճառով:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ նշեց, որ Ռուսաստանի համար Սիրիայի հարցը և Ասադը՝ մասնավորապես, ամբիցիոզ ծրագիր չէ:
Հոնկոնգի՝ 2014 թվականի բողոքների առաջնորդ Ջոշուա Վոնգին արգելել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 24-ին:
Ինչպես ճշտել են ոստիկանությունում, ակտիվիստների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումների ընթացքում տուժել է չորս մարդ՝ երկու ոստիկան, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել, ինչպես նաեւ երկու բողոքող:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի կարծում, թե թուրք-սիրիական սահմանին վերջին հայտնի ռազմական գործողություններից հետո Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփություն է նկատվել, որովհետև Թուրքիան իր նախանշած ծրագրին չի հասել կամ հասել է մասնակիորեն:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ովքեր իմ խոսքից տհաճ զգացողություներ են ունեցել»,- նշել է Կոնոն՝ ընդգծելով, որ իր արտահայտություններն անտեղի էին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի Սիրիայում հայերի անվտանգությանը: ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում:
Իրաքի կենտրոնական մասի Քերբելա քաղաքում առնվազն 18 մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի կողմից նստացույցի ցրման հետեւանքով:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:
Չիլիում շարունակվող բողոքի գործողությունների հետեւանքը վերստին դարձել են հրդեհներն ու կողոպուտները, բողոքներին մասնակցում են հազարավոր մարդիկ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հրապարակել է ծառայողական շան լուսանկարը, որը վերքեր է ստացել՝ մասնակցելով Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վնասազերծման գործողությանը։
92 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատա:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը, որը վնասազերծվել է հոկտեմբերի 27-ին Սիրիայում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հանձնվել է ծովին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն այս շաբաթ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկությանը կդնեն հետաքննության բանաձեւն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
«Ցավոք սրտի, շատ կանխատեսելի գործընթաց էր, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության փուլերից որևէ մեկի ընթացքում անպայմանորեն խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի այս կամ այն եղանակի մասին: Այս բանաձևը նույնպես բացառություն չէ»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկման և քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևին:
Չինաստանում 67-ամյա կինն աղջիկ է ծնել 2,6 կիլոգրամ քաշով:
Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացրել է «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով։
Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից:
ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:
Պենտագոնը կենդանի ուժ եւ զրահատեխնիկա է փոխադրում Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի շրջան:
Հոկտեմբերի 28-ին զանգվածային ուսանողական ցույցեր են տեղի ունենում Բաղդադում եւ Իրաքի մի շարք հարավային քաղաքներում:
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք է կրում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամեն ինչ անել կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար, չնայած դրա պատճառով ժողովրդականություն չվայելելու սպառնալիքին:
Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ին կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ:
Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ամսաթիվը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը:
Բաղդադում եւ Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում:
Հնդկաստանի հարավում երրորդ օրն է՝ շարունակվում է երկամյա տղային փրկելու գործողությունը, որը 10 մետր խորություն է ընկել լքված նեղ ջրհորում, տեղեկացնում է BBC-ին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վնասազերծված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը տեղափոխվել է Իրաք: