G20-ի խորհրդարանականները Տոկիոյում քննարկում են բաց և ազատ տնտեսությունը

«Մեծ քսանյակի» երկրների խորհրդարանների խոսնակների՝ թվով վեցերորդ գագաթնաժողովը, որը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության (IPU) աջակցությամբ, նոյեմբերի 4-ին աշխատանքն է սկսել Ճապոնիայի մայրաքաղաքում: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

«Վերջին տարիներին աճում է պոպուլիստների եւ անտիգլոբալիստների շարժումը: Բայց հովանավորական միջոցները ոչ միայն լարվածություն են առաջացնում երկրների միջեւ, այլեւ հանգեցնում են ինչպես առանձին երկրների, այնպես էլ ամբողջությամբ վերցված միջազգային տնտեսության զարգացման դանդաղեցման»,- ներածական խոսքում նշել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ակիկո Սանտոն: Նրա կարծիքով՝ G20-ի խորհրդարանականները պետք է «խաղան խարսխի դեր, որը կկասեցնի հոսընթացը դեպի բացասական տնտեսական միտումներ»:
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի խոսնակն ընդգծել է, որ ազատ եւ բաց տնտեսության թեման հանգուցայինը կլինի խորհրդարանական «քսանյակի» ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930