
Ճապոնիայում տղամարդ պետծառայողներին կպարտադրեն դեկրետային արձակուրդ վերցնել. Kyodo

Ճապոնիայում արական սեռի պետական ծառայողներին ստիպողաբար կհանձնարարեն թեկուզեւ մեկ ամսով դեկտրետային արձակուրդ վերցնել ընտանիքում երեխա ծնվելիս: Ինչպես հոկտեմբերի 29-ին հայտնել է Kyodo գործակալությունը, համապատասկան դրույթն ընդունել է երկրի կառավարությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ: Սպասվում է, որ պաշտոնապես համապատասխան որոշման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։
Ճապոնիայի կառավարությունը բոլոր պետական ծառայողներին թույլ է տալիս դեկրետային արձակուրդ վերցնել ընդհուպ մինչեւ երեխայի երեք տարին լրանալը, սակայն նույնիսկ այն տղամարդկանց մեծ մասը, որոնք օգտվում են դեկրետային արձակուրդի իրավունքից, այն վերցնում է մի քանի շաբաթից ոչ ավելի: Ճապոնիայում բոլոր տղամարդիկ նույնպես դեկրետային արձակուրդ վերցնելու իրավունք ունեն, բայց ճապոնացի տղամարդկանց ճնշող մեծամասնությունը դեռեւս ամաչում է դիմել այդ քայլին՝ զգուշանալով գործընկերների արձագանքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: