Բաժիններ՝

Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով:

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը։ Այդ մասին կողմերն արդեն տեղեկացված են», – ասել է Գոմելաուրին։

Վախթանգ Գոմելաուրին հավելել է, որ ինչ վերաբերում է քաղաքացիական բեռների տեղափոխմանը, ապա այդ ուղղությամբ Վրաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031