Guardian-ի թղթակցին հայտնել են, որ ԼՂ հակամարտության գոտում թուրքական 10 վարձկան է զոհվել
Guardian պարբերականի թղթակիցը զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Այս մասին Բեթան Մաքերանը գրել է Twitter-ում:
«ՇՏԱՊ. կապ եմ հաստատել Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Նա հաստատել է, որ սեպտեմբերի 24-ին Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի զինյալ խմբավորումների 1000 մարդու հետ միասին ժամանել է Ադրբեջան: Նրանցից ոմանք, ըստ այս անձի, ուղարկվել են առաջնագիծ, իսկ 10 մարդ արդեն մահացել է», – գրել է նա: