Լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Դրանք համակարգային հարցեր են, որոնք քննարկվում են «Գազպրոմ Արմենիայի», «Գազպրոմի»՝ գլխավոր ընկերության, երկու երկրների էնեգետիկայի նախարարությունների մասնակցությամբ։ Այսօր մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների:
ԵՄ-ի տասներեք «նոր» երկրները հանդես են եկել Եվրամիության ընդլայնման գործընթացն արագացնելու նախաձեռնությամբ՝ ակտիվացնելով Արեւմտյան Բալկանների պետությունների ընդունումը՝ տարածաշրջանում ազգային եւ կրոնական հակասությունների նոր շրջափուլ թույլ չտալու նպատակով:
Ֆրանսիայում կատարված հետաքննության շրջանակում, որը շարունակվել է մի քանի ամիս, հինգ մարդ է ձերբակալել, որոնք հարձակումներ էին պլանավորում մուսուլմանների ու հրեաների վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Նախիջևան, որպեսզի հետևի հունիսի 7-ից Նախիջևանում ընթացող «Անխախտելի եղբայրություն – 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տեւել:
Հնդկաստանի ռազմական ավիացիան հայտնաբերել է Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները, որը հունիսի 3-ին կորել էր երկրի հյուսիս-արեւելքում:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը չկատարելու՝ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու համար:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ից մինչեւ 14-ն այցով կգտնվի Իրանում եւ առանձին հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոուհանիի ու Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Հունիսի 11–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։
Թուրքիայի Մուղլա նահանգի Յաթաղան շրջանում հանրապետական դատախազությունը հերթական հետաքննությունն է սկսել՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմքով։
Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած է համարվում:
Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:
Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա:
Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո:
Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո:
Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ սկսել իրանական խնդրի շուրջ:
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել հունական Լեսբոս կղզու մոտ, զոհվել է վեց մարդ:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային բազայում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի խորթ եղբայր Կիմ Չեն Նամը, որը 2017 թվականին սպանվեց Մալայզիայի օդանավակայանում, եղել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) իրազեկիչ եւ մի քանի անգամ հանդիպել է վարչության աշխատակիցների հետ:
Կորեայի Հանրապետությունը 8 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ի հաշիվներին՝ ԿԺԴՀ-ին պարենային օգնություն ցուցաբերելու համար:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման պաշտոնական պահանջագիր է ուղարկել Մեծ Բրիտանիայի իշխանություններին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, աշխատանքային ընթրիքի ձեւաչափով կհանդիպեն G20-ի գագաթնաժողովի հարթակներում, որը տեղի կունենա հունիսի 28 – 29-ն Օսակայում:
«Համաձայն եմ ՀՀ վարչապետի հնչեցրած այն մտքին, որ հարկավոր է հետաքննական մեխանիզմների ներդրման հարցում հաստատակամ քաղաքականություն վարել, քանի որ Դուշանբեի պայմանավորվածությունները փոշիանում են»։
«Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» միավորման հիմնադիր Յուրի Բոյկոն դարձել է այն քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը, որոնց ուկրաինացիները կցանկանային տեսնել կառավարության ղեկավարի աթոռին:
Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի Է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ:
Ավելի քան 256 հազար փախստական էՍիրիա վերադարձել Լիբանանի եւ Հորդանանի հետ սահմանով:
Թուրքիայում վերջին 7 տարում տեղի ունեցած հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն նախապատրաստել է Թուրքիայի արդարադատության նախարարությանն առընթեր քրեական գործերի ռեեստրի և վիճակագրության գլխավոր վարչությունը։