Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը՝ հերթական ձախողված հրադադարի մասին․ ՈՒՂԻՂ
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև՝ տանկեր:
Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այսօր պանթյուրքիստական ծրագրի շարունակությունն են փորձում ապահովել:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
168 TV ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հակաֆրանսիական ելույթն է ունեցել։ Նա նախ Եվրոպային մեղադրել է իսլամի հանդեպ թշնամություն անելու մեջ, ապա խոսքը մասնավորեցրել է ու անդրադարձել Ֆրանսիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե միակողմանի դիմենք, ոչ ոք չի գալու: Ըստ այդմ՝ պետք է գանք մի կետի, որ Ադրբեջանն ինքը խնդրի՝ կանգնում ենք, թող խաղաղապահները գան: Բայց սա նշանակում է՝ մենք մարտի դաշտում այնպիսի գործողություններ պիտի անենք, որ Ադրբեջանը «ցավ» զգալով՝ նույն ձևի դիմի այդ խնդրով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ խաղաղապահների տեղակայումն ընդունելի և կոմպրոմիսային տարբերակ համարելու հայտարարությանը:
Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։
Հունաստանի ԱԳ նախարարության ղեկավար Նիկոս Դենդիասն Աթենքում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում անհանգստություն է հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում է Սիրիայում, եւ որ նա տուրիստական գործակալ է դարձել զինյալների համար:
Մինչ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում, իսկ ազգային արժույթը շարունակում պատմական ամենացածր արժեքները գրանցել, նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է անում իր երկրի քաղաքացիներին հրաժարվել խոշոր ներմուծող` Ֆրանսիայի ապրանքներից:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ:
«Հրադադարի հերթական պայմանավորվածությունն այսօր ադրբեջանական կողմը խախտել է հիմնականում հարավ- արևելյան ուղղությամբ։ Այս պահի դրությամբ հակառակորդն օգտագործում է ամենատարբեր միջոցներ՝ և՛ դիվերսիոն գործողություններ, և՛ հարձակողական տարբեր միջոցներ, կիրառում է հրետանի՝ «Սմերչ» համակարգեր, ավիացիա»,- այս մասին քիչ առաջ «Փաստինֆո» լրատվականին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հավելելով, որ առավոտվանից հարվածի տակ է Մարտունի քաղաքը, վնասի չափերը ճշտվում են։
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ–ադրբեջանական հակամարտությանը։ Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի էլ ավելի մեծ հեռվության մասին:
Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այցելել է երկրի հյուսիսում գտնվող Խոդաֆարինի շրջան։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»։
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին, որի հետևանքով 50 գրոհային սպանվել է, գրեթե նույնքանն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ ասվում էր, որ Վրաստանն արգելել է Ռուսաստանից ուղարկված շտապ օգնության մեքենաների մուտքը Հայաստան: Տեսանյութում նկարահանողն ասում է, որ մեքենաները վերադառնում են Ռուսաստան:
Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Մել Գիբսոնն այսօր տեսաուղերձ է տարածել, ասել, որ շատ տխրել է՝ տեղեկանալով վերջին օրերին Արցախում և Հայաստանում տեղի ունեցող հակամարտության սրման մասին: Նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող շատ հայ ընկերներ ունի, որոնք պատմել են հայերի տառապանքների և սիրելիների կորստի մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է վերածվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական մրցակցության ասպարեզ:
Ամերիկյան մարտական ինքնաթիռները Վարդաքի նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնում, գրոհել են «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների դիրքերի վրա:
Արցախյան հակամարտության գոտում պատերազմի 30-րդ օրը տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ մտավ այս ընթացքում համաձայնեցված երրորդ հրադադարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության նախաձեռնությամբ։
Քաղաքացի Ստեփան Հարությունյանը Վերին Լարսի անցակետից համապատասխան տեսանյութի հրապարակման միջոցով yerkir.am–ին հայտնել է, որ Վրաստանն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը երկիր:
Կրեմլում ուշադիր հետևում են Ղարաբաղում առկա իրավիճակին և գտնում են, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է:
Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ ցանկանում է վերջակետ դնել Ռուսաստանի հետ տարածքային հարցին:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար: