Բաժիններ՝

Ամերիկացիների ավելի քան 50 տոկոսը հանդես է գալիս Թրամփին պաշտոնից հեռացնելու օգտին

ԱՄՆ-ում ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պաշտոնաթող լինի կողմնակիցների բազմությանը ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների դրդելու համար: Այդ մասին վկայում են Քրինիփեգի համալսարանի հարցման արդյունքները։ Այսպես, հարցված ընտրողների 53 տոկոսն այն կարծիքին է, որ Թրամփը պետք է թողնի նախագահի պաշտոնը:

Միեւնույն ժամանակ, 52 տոկոսը հանդես է գալիս նրան պաշտոնից հեռացնելու օգտին: Բացի այդ, ամերիկացիների 56 տոկոսը պաշտպանում է այն կարծիքը, որ Թրամփն ուղղակի պատասխանատվություն է կրում Կապիտոլիումի շենքում ընտրությունների արդյունքները Կոնգրեսում հաստատելու գործընթացի ժամանակ իրականացված անկարգությունների համար: Հարցման մասնակիցների մոտավորապես 47 տոկոսը շենքի վրա գրոհը համարում է պետական հեղաշրջան փորձ այն դեպքում, երբ 43 տոկոսը համաձայն չէ այս կարծիքի հետ:

Միեւնույն ժամանակ հարցվածների միայն 31 տոկոսն է հավատում, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը կկարողանա միավորել երկիրը: Ինչպես կարծում է ընտրողների 56 տոկոսը, երկրում մնում են կուսակցությունների միջեւ խորը հակասությունները: Քրինիփեգի համալսարանի հարցումն անցկացվել է հունվարի 7-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակաշրջանում, դրան մասնակցել է 12398 մարդ: Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Այժմ դեմոկրատները փորձում են իշխանությունից հեռացնել Թրամփին՝ չսպասելով նրան փոխարինող Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալությանը: Նրանց կարծիքով, Թրամփը չի կարող մնալ Սպիտակ տանը, քանի որ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած անկարգությունների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս