Թրամփի վարչակազմը կներկայացնի բնակչության պատվաստման տեմպերի արագացման պլան
Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ներկայացնել ԱՄՆ-ի բնակչության պատվաստման տեմպերի մեծացման պլան՝ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման գործընթացն արագացնելու համար: Այդ մասին, հունվարի 12-ին հայտնել է Axios պորտալը:
Նոր սկզբունքների համաձայն՝ պատվաստումը մատչելի կլինի 65 տարեկանից բարձր բոլոր անձանց: Բացի դրանից, պատվաստվել կարող են ուղեկցող հիվանդություններով ռիսկի խմբերից չափահասները: Նաեւ քննարկվում է պատվաստելու իրավունք ունեցող կենտրոնների թվի ավելացման հնարավորությունը:
Պլաններում նաեւ պատվաստանյութով ապահովման մոտեցման փոփոխությունն է. ավելի վաղ պահուստում պահում էին դեղաչափ կրկնական պատվաստման համար, այժմ վարչակազմը մտադիր է օգտագործել պատվաստանյութի ամբողջ առկա պաշարը: Ինչպես նշում է պորտալը, այդ մոտեցումը վկայում է պատվաստանյութի տարածման մեդոթների վերաբերյալ ռազմավարության փոփոխման եւ ըստ ռիսկի աստիճանի առաջնահերթությունների խիստ համակակարգից պատվաստման արագացված տեմպերի մեթոդի անցման մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը նաեւ ասել է, որ հավանություն չի տալիս պատվաստանյութի կրկնական դեղաչափերի պահուստի սխեմային:՛ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկման ավելի քան 22,5 միլիոն դեպք, մահացել է 374,7 հազարից ավելի մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրն զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: