Բաժիններ՝

Հորդանանում դատարանը մահապատժի է դատապարտել զբոսաշրջիկների վրա հարձակված ահաբեկչին

Հորդանանի Պետական անվտանգության դատարանը հունվարի 12-ին մահապատժի է դատապարտել այն ծայրահեղականին, որը 2019 թվականին Ջարաշ քաղաքում հարձակվել է օտարերկրացի զբոսաշրջիկների խմբի վրա: Այդ մասին հայտնել է հորդանանյան Al Ra՚i թերթը:

Բացի դրանից, դատարանը սույն գործով երկրորդ մեղադրյալին դատապարտել է ցմահ բանտարկության, իսկ Ջարաշում ահաբեկչությանը մեղսակց եւս մեկին՝ յոթ տարվա ազատազրկման:

2019 թվականի նոյեմբերին դանակով զինված մարդը հարձակվել է օտարերկրացիների եւ թարգմանիչ ուղեվարի վրա Ջարաշում հռոմեական ավերակներում էքսկուրսիայի ժամանակ: Նաեւ վիրավորվել են օգնության շտապած՝ ոստիկանության աշխատակիցը եւ դարձյալ մի քանի մարդ: Տուժածների թիվն ընդհանուր առմամբ կազմել է ութ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս