Բաժիններ՝

Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակ է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում

Կորոնավիրուսի նոր SARS-CoV-2 (VOC-202012/01)մանէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 25 երկրներում, ներառյալ Ռուսաստանը: Հունվարի 14-ին այդ մաիսն հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել է Facebook-ում։

«Ինչպես եւ բոլոր վիրուսները, վիրուսը, որը հարուցում է COVID-19-ը, իր շրջանառության համեմատ ժամանակի ընթացքում փոխվում է: Նոր մանրէահիմքի հայտնաբերման մասին արդեն հայտնել են ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի 25 երկրներ, ներառյալ Ռուսաստանը»,- նշել է նա:

2020 թվականին ԱՀԿի Եվրոպայի տարածաշրջանում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 26 միլիոն հաստատված դեպք եւ կորոնավիրուսի պատճառով 580 հազարից ավելի մահ: Վերջին յոթ օրում արձանագրվել է վարակի 1,8 միլիոն դեպք: «2021 թվականի սկզբին ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի ավելի քան 280 միլիոն բնակիչ գտնվում է լիակատար համազգային կարանտինի պայմաններում, եւ անցյալ շաբաթ մասնակի կարանտին սահմանելու մասին են հայտարարել էլ ավելի շատ երկրներ: Տարածաշրջանում նախկինի պես դիտվում են վարակի տարածման շատ բարձր ցուցանիշներ»,- ընդգծել է Կլյուգեն:

Այժմ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանում 31 երկրներ սկսել են քաղաքացիների պատվաստումը: Ըստ որում ամբողջ աշխարհում պատվաստանյութերի 23,5 միլիոն դեղաչափի 95 տոկոսը բաժին է ընկնում տասը երկրների: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ԱՀԿ-ն եւ մեր գործընկերները վիթխարի ջանքեր են գործադրում, որպեսզի պատվաստանյութեր ստանալ կարողանա յուրաքանչյուր երկիր, – հայտարարել է Կլյուգեն:- Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ երկրներ կամ հանրակցություններ թողնվեն առանց ուշադրության», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս