Բաժիններ՝

Չաք Նորիսին կասկածել են Վաշինգտոնում անցկացված բողոքի գործողություններին մասնակցելու մեջ

Հանրահայտ ամերիկացի դերասան Չաք Նորիսին կասկածել են անցյալ շաբաթ Վաշինգտոնում անցկացված բողոքներին մասնակցելու մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը ֆոտո հրապարակեց, որտեղ պատկերված էր արտիստին նման մի մարդ. դերասանի մենեջերը հերքել է այդ տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդել է New York Post թերթը:

Ըստ թերթի, առաջին անգամ «Թրամփ 2020» մակագրությամբ լուսանկարը, որտեղ պատկերված էր կեպկայով տղամարդը եւ նման էր 80-ամյա Չաք Նորիսին, հայտնվել է Instagram-ում, սակայն այն ժողովրդականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ նրա հետ հաղորդակցվել են Twitter սոցիալական ցանցում եւ հետեւյալ գրառումը կատարել. «Սպասեք, այսինքն՝ մենք պարզապես չե՞նք հիշատակելու այն փաստը, որ Չաք Նորիսը մասնակցել է MAGA-ի խռովությանը: Այն բանից հետո, երբ լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցեցում, դերասանի ներկայացուցիչը հանդես է եկել Վաշինգտոնի բողոքի գործողություններին նրա մասնակցության մասին տեղեկատվության հերքմամբ:

«Դա Չաք Նորիսը չէ, այլ նրա նմանակը, թեեւ Չաքը շատ անգամ ավելի գեղեցիկ է»,-հաղորդել է դերասանի ներկայացուցիչը, նշելով, որ արտիստն իր ընտանիքի հետ Տեխասում է: Արտիստն ինքը նույնպես հերքել է բողոքի գործողություններին իր մասնակցության մասին ցանցում տարածված լուրերը:

«Ես վերջերս եմ իմացել, որ Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ Չաք Նորիսին նման մի մարդ է եղել: Դա ես չեմ, ես այնտեղ չեմ եղել: Մեր հասարակության մեջ ցանկացած բռնություն տեղ չունի: Ես միշտ եղել ու կողմ եմ օրենքներին եւ կարգուկանոնին»,-դերասանը գրել է Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս