Սաուդյան Արաբիան կրճատել է Եվրոպային և Ասիային նավթի՝ փետրվարի մատակարարումները Bloomberg

Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի մատակարարումները Եվրոպայում եւ Ասիայում առնվազն ինը գնորդների համար: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով այն ընկերությունների ներկայացուցչներին, որոնք Saudi Aramco ընկերությունից համապատասխան ծանուցումներ են ստացել։

Ինչպես գրում է գործակալությունը, Ասիայի որոշ նավթավերամշակման գործարաններ երկարաժամկետ պարտավորագրերի շրջանակներում Saudi Aramco ընկերությունից կստանան 20 – 30 տոկոսով պակաս նավթ, քան սպասվում էր:

Դրա հետ մեկտեղ ոչ մեծ ծավալներով հինգ գնորդներին մատակարարումների պարտավորությունները կկատարվեն լիովին: Փետրվարին Եվրոպային մատակարարումներ չեն պլանավորվում:

Անցյալ շաբաթ Saudi Aramco-ն բարձրացրել է գները ԱՄՆ-ի եւ Ասիայի գնորդների համար: Հունվարի սկզբին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը մամուլի ասուլիսում հայտնել է, որ թագավորությունը 2021 թվականի փետրվար – մարտին նավթի հանույթը հոժարակամ կկրճատի լրացուցիչ օրական 1 միլիոն բարելով. հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս