ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:
Առկա պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ևս 2 անձ և 16 կազմակերպություն, մեկ անձ էլ հայտնվել է այդ ցանկում՝ ահաբեկչության մեջ մեղադրվելով:
Ահաբեկչության մեջ կասկածվող անձն Իրաքի քաղաքացի Աբդուլա Ազիզա ալ-Մոհամեդավին է: