Իտալացի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան, որն ստեղծել է Նյու Յորքի ֆինանսական շրջանում տեղադրված ցլի արձանը, վանդալի հարձակումից հետո այն կվերականգնի իր հաշվին:
Դերասան, երգիչ, կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուռլան Ալիմժանովը սեպտեմբերի 11-ին Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի երդում է տվել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում էլ է, որ դա տեղի չունենա:
Օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ:
Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.
Լոնդոնում մեկնարկած «DSEI 2019» Միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական «Anova», «UNIDEF» և բրիտանական «AEI Systems» ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են ստորագրվել։
«Բացասական զարգացումների սպասումները տարածաշրջանում Բոլթոնի օրոք շատ էին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում, քանի որ տարածաշրջանում անկայունությունն անդրադառնալու էր նաև իրավիճակի վրա ԼՂ գոտում, կշահեն մեր երկկողմ հարաբերությունները, որոնք սահմանափակված են պատժամիջոցների պատճառով»,- ասաց նա:
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական է:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է որ աշխարհը թեթեւացած շունչ քաշեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո։
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, որը պաշտոնաթող է արվել, շատ հաճելի զրուցակից է, սակայն Մոսկվան հարցերի մեծ մասի շուրջը նրա հետ չէր համաձայնում ուժային մեթոդների վրա հենվելու նրա կտրուկ ոճի պատճառով:
Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականություն վարել: Այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է չեխ պաշտոնակից Միլոշ Զեմանի՝ երկիր կատարած Fայցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ իրանական կողմից շատ մեծ խանդավառություն չկա Բոլթոնի հեռացման կապակցությամբ, և իրանցիներն իրենց հատուկ դիվանագիտական սառնությամբ, անշտապ գործելաոճով հստակ գնահատական չեն հնչեցնում՝ պնդելով, որ դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»։
ԱՄՆ-ն այլեւս ինքնաբերաբար չի պաշտպանի Եվրոպան, ուստի նրան անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել սեփական անվտանգության աահովման համար:
Ձյուն է տեղացել Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում, իսկ օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս երկու աստիճան:
Ճապոնիայի կայսրը՝ Նարուհիտոն, սեպտեմբերին 11-ին պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն:
Մեծ Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատար Փատրիկ Սանդերսն առաջարկել է կառավարության Cobra կոմիտեն, որը հրավիրվում է արտակարգ իրավիճակների կարգավորման համար, փոխադրել աշխատանքի անընդհատ ռեժիմի՝ Ռուսաստանի հետ դիմակայության նոր շրջափուլի սպառնալիքի պատճառով, որը նման է «Մեծ խաղին»՝ Ռուսաստանի եւ Բիտանիայի կայսրությունների պայքարին XIX դարում Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ազդեցության համար:
Իրանը հետագայում էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի:
Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռեւս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչեւ վերջին օրը:
Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը նաեւ բրիտանական անձնագիր ունեն:
ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ:
Չինաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ:
Չինաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի այնպիսի մեկը, որը կառուցողական դեր կխաղա երկու երկրների կապերի ամրապնդման գործում:
Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո:
Թուրքիայի և ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ «TurAz Kartal» զորավարժություններն ընթացքի մեջ են։ Սեպտեմբերի 10-ին զորավարժություններին մասնակցել են ադրբեջանական Mig-29, Su-25 և թուրքական F-16 մարտական օդանավերը:
Պրահայում ռուսական կողմի հետ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումները կշարունակվեն անկախ այն բանից, թե ով կներկայացնի Մոսկվան: