Քենիայում կորոնավիրուսի 16 տարատեսակ են հայտնաբերել
Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պատմել են անցյալ տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում երկրում կորոնավիրուսի 16 տարատեսակի հավանական տարածման մասին: Այդ մասին հաղորդել է Nation տեղական հրատարակությունը:
Կորոնավիրուսի տարբեր տեսակների շրջանառության մասին տվյալներն ստացվել են առնվազն ութ օկրուգներում՝ ավելի քան 200 մարդու անալիզների նմուշների ուսումնասիրման արդյունքում: Նշվում է, որ ընդամենը երկրում կարող է շրջանառվել կորոնավիրուսի 20 մուտացիա, որոնցից չորսը հայտնաբերվել է համավարակի սկզբում՝ անցյալ տարվա մարտին:
Գիտնականների տեղեկատվության համաձայն, Քենիայում հայտնաբերված կորոնավիրուսի տարատեսակներն զգալիորեն տարբերվում են «բրիտանական» եւ «հարավաֆրիկյան» հիմնամանրէներից, որոնց հայտնաբերման մասին երկրում դեռ չեն հայտնել: Սակայն նշվում է, որ առայժմ միայն Քենիայում հայտնաբերված բացառիկ տարատեսակն առաջացնում է առողջապահության բնագավառի փորձագետների անհանգստությունը: Ինչպես հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչությունը, Քենիայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցում է 98 հազարը, մահացել է 1,7 հազար մարդ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: