Իրաքում շիա աշխարհազորայինների մի քանի հրամանատարներ են սպանվել․ Al Hadath

Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիական ժողովրդական աշխարհազորի դիրքերին հասցված օդային հարվածի հետևանքով հրամանատարական կազմի մի քանի ներկայացուցիչներ են սպանվել։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Անբարի Էլ-Հաբբանիա քաղաքի մոտ գտնվող աշխարհազորի շտաբին։ Նշվում է, որ ռմբակոծության հետևանքով «զոհվել են «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» մի քանի հրամանատարներ»։

«Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ջոկատները ձևավորվել են Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի տարիներին և զգալի դեր են խաղացել ԻՊ-ի դեմ տարած հաղթանակում։ Շիական աշխարհազորը պաշտոնապես ընդգրկված է Իրաքի բանակի կազմում, սակայն ԱՄՆ-ն «Ալ-Հաշդ աշ-Շաաբին» դիտարկում է որպես իրանամետ կառույց, որը, Վաշինգտոնի համոզմամբ, աջակցություն և ֆինանսավորում է ստանում Թեհրանի իշխանություններից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031