«Ինչո՞ւ եք ասում՝ Արցախ, Ղարաբաղն Ադրբեջանինն է, և՞, վատ մի զգացեք, որ Երևանին ասեն՝ Էրիվան». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչ է սպասվում այն արցախցիները, որոնք երեկ գնացել են Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին ԱԱԾ-ն նրանց հեռախոսներն առգրավել է։

Հարցին պատասխանելու փոխարեն՝ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Ուզում եմ հարցնել, իսկ ինչո՞ւ եք Արցախ ասում, ինձ զուտ հետաքրքիր է։ Ինչո՞ւ եք այդ դեպքում վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, Սևանին ինչ-որ տեղ ինչ-որ այլ անվանում են տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում։

Ինչո՞ւ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք, բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մարդ կարող է Երևանին ասի՝ Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասի։ Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է,  և՞, բա ինչո՞ւ եք ուրիշ անուն տալիս»։

Կարդացեք նաև

Այնուհետև Ալեն Սիմոնյանը լրագրողներին ցույց տվեց իր կրծքին փակցված և Նիկոլ Փաշինյանի հեղինակած ՀՀ քարտեզը՝ ասելով, որ դա է Հայաստանը, դրանից այն կողմ Վրաստանն է, Թուրքիան, ավելին՝ Ջավախքը Հայաստան չէ, այլ Վրաստան։  Քարտեզից այն կողմ Իրանն է, մյուս կողմում էլ՝ Ադրբեջանը։

Ինչ վերաբերում է Արցախի ֆոնին նկարված արցախցիներին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ նրանց հարցով դիմեն ԱԱԾ տնօրենին, ինքն ԱԱԾ տնօրենը չէ։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ ԱԱԾ-ն առգրավել է մի քանի արցախցիների հեռախոսներ, որոնք գնացել էին Կոռնիձոր և նկարվել Արցախի ֆոնին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031