Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով
Իրանում 318 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Շտապ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը:
«Վնասված բուժհաստատություններից 49–ը շտապօգնության կայաններ են, 186-ը` առաջին օգնության կետեր, 40–ը` հիվանդանոցային համալիրներ»,– ասել է Միադֆարը:
Նա նշել է, որ վնասված 40 հիվանդանոցներից 12-ն այս պահին ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։



