Իրանը դուրս չի գա հակամարտությունից մինչև պատժամիջոցների վերացումը. Խամենեիի խորհրդական
Իրանը չի դադարեցնի մարտական գործողությունները, մինչև չվերացվեն իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային:
«Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանին չվճարեն բոլոր փոխհատուցումները և չվերացվեն նրա նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները: Մենք նաև պահանջում ենք Իսլամական Հանրապետության ներքին գործերին ԱՄՆ-ի չմիջամտության միջազգային երաշխիքներ. դա մեր երկրի ժողովրդի, գերագույն առաջնորդի և զինված ուժերի որոշումն է», – Ռեզայիի խոսքն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, սակայն իրանական կողմը հերքել էր դա։



