
Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի փոխանցմամբ, Ստամբուլում կայանալիք հանդիպմանը Թուրքիայի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները կքննարկվեն բոլոր առումներով, նախատեսվում է քննարկել փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:
Բացի երկկողմ հարաբերություններից, բանակցությունների օրակարգը ներառում է Թուրքիայի և ԵՄ -ի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում: