Բաժիններ՝

«Բարսելոնան» հայտարարություն է արել Գավիի վերաբերյալ

«Բարսելոնան» իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Գավին խնդիրներ ունի աջ ծնկի հետ: 21-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղը, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գավին ուրբաթ օրը վաղաժամ ավարտել է «Բարսելոնայի» մարզումը՝ ծնկի անհարմարության պատճառով: Նշվում էր, որ կիսապաշտպանը հնարավոր է կրկին խաչաձև կապանների վնասվածք է ստացել, ինչ 2023 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում Գավին մասնակցել է Լա Լիգայի երկու խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2030 թվականի ամառ: Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս