Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 15-ին դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 12-ին, 1 դոլարի դիմաց՝ 9.0398 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.2422 լիրա փոխարժեքով:

Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրո / 10. 7321լիրա, իսկ ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքը հետևյալն է՝ 1 ֆունտ ստելինգ / 12.64 լիրա։

Տեսանյութեր

Լրահոս