Նիկոլի «վկաներին»՝ միայն մի խորհուրդ. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլի «վկաներին»՝ միայն մի խորհուրդ

Երեկ Փաշինյանը Բայդենին ու Օ’Բրայենին օրհնում էր՝ որպես «պատմական գործընկերների»։

Այսօր նույն դեմքերն արդեն մեղադրվում են, որ հենց նրանց օրոք է Հայաստանը դարձել ամենախոցելին։

Չմոռանանք՝ մինչև 2021-ը Փաշինյանը բառացիորեն քծնում էր Պուտինին։ Հիմա Պուտինը ներկայացվում է որպես մեր բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավոր։

Այսպես դաշնակիցներն ու թշնամիները փոխվում են՝ ինչպես եղանակի կանխատեսումը։ Մի օր արև, մի օր մառախուղ, հաջորդ օրը՝ քամի։

Բայց այստեղ կա նաև մեկ շատ կարևոր դաս. եթե Փաշինյանը առանց աչք թարթելու փոխում է «հավերժական» դաշնակիցներին ու թշնամիներին, ապա նույն ձևով վաղը «փուռը կտա» նաև իր թիմին, երբ դրա անհրաժեշտությունը լինի։

Ուստի Նիկոլի «վկաներին» միայն մի խորհուրդ. այսքան ջերմեռանդորեն մի տեղավորվեք Փաշինյանի «հարմար տեղերում», որովհետև այդ «տեղերը» վաղը կարող են վերածվել անդունդի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031