Թուրքիա մեկնող հնդիկ զբոսաշրջիկների թիվը 44%-ով նվազել է

Թուրքիայի պաշտոնական տվյալների համաձայն՝ հնդիկ զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա զգալիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ եթե 2023-ի հուլիսի դրությամբ Թուրքիա էր այցելել 24.704, իսկ 2024-ին՝ 28.875 զբոսաշրջիկ, ապա արդեն 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրաճտվել է՝ հասնելով 16.244-ի:

Փաստորեն տեղի է ունեցել հնդիկ տուրիստների քանակի 44 տոկոսանոց նվազում, որն էլ թուրքական մեդիայում որակվում է որպես «դրամատիկ անկում»:

Տուրիզմի ոլորտի պաշտոնյաները հնդիկ զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ են համարում այն, որ Հնդկաստանի հասարակության կողմից սոցիալական ցանցերում Թուրքիայի դեմ արշավներ են իրականացվում։ Այդպիսի օրինակներից է «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության դեմ ուղղված բոյկոտը:

«Բոյկոտն ուղիղ ազդում է թե՛ արձակուրդային ծրագրերի, թե՛ թռիչքների նախընտրության վրա, ինչն էլ վատ ազդեցություն է ունենում Թուրքիայի տուրիզմի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս