Բաժիններ՝

«Նյուքասլը» հայտարարել է ռեկորդային տրանսֆերի մասին․ պաշտոնական

«Նյուքասլը» իր պաշտոնական կայքում հայտարարել է գերմանացի հարձակվող Նիկ Վոլտեմադեի «Շտուտգարտից» տեղափոխության մասին։ Ընդգծվում է, որ տրանսֆերային գործարքը ռեկորդային է եղել «կաչաղակների» պատմության մեջ։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 90 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Վոլտեմադեն «Նյուքասլի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականը։

Գերմանացի հարձակվողը «Շտուտգարտի» կազմում հանդես էր գալիս 2024 թվականի ամռանից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 խաղ, խփել 17 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Վոլտեմադեի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս