
Էրդողանը մանրամասներ է հայտնել թալիբների հետ հանդիպումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 14-ին Անկարայում Թալիբանի կողմից Աֆղանստանում ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակության հետ հանդիպումից: Այս մասին հայտում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Մեր ընկերները հանդիպումների ժամանակ մեզ են ներկայացրել հումանիտար օգնության խնդրանքներ: Մենք այդ խնդրանքների շրջանակներում աֆղան ժողովրդին ցուցաբերելու ենք ամեն տեսակ աջակցություն », – ասել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան աֆղան ժողովրդի հետ ունի վաղեմի եղբայրություն և բացառված է, որ այդ ամենը մի կողմ դնի:
«Մենք աֆղան ժողովրդի հետ ունենք վաղեմի եղբայրություն և բացառված է, որ այդ ամենը մի կողմ դնենք: : Մենք հսկայական աշխատանք ենք կատարել Աֆղանստանի ենթակառուցվածքների և վերակառուցման ոլորտներում»,- հայտարարել է Էրդողանը: