Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը, որն ԱՄՆ-ում խոշորագույններից թվից է, պլանավորում է Boeing 737 MAX օդանավը շահագործման վերադարձնել տարեվերջին, եթե կարգավորող մարմինները համապատասխան թույլտվություն տան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հերթական իրականությունից կտրված հայտարարությամբ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեին հնչեցնելով նոր մեղադրանքներ:
Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները:
Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը կարծում է, որ պետք է ուժեղացվի մի շարք իսլամիստական ասոցիացիաների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը:
Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են PTI Nile լցանավի վրա, որը գրանցված է Հոնկոնգում: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Dryad Global պորտալը, որը մասնագիտացած է ծովում անվտանգության հարցերի բնագավառում:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Ավստրալիայի հայ համայնքն Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի դատապարտման պահանջով փակել է Սիդնեյի Հարբոր կամուրջը:
Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել:
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել է 15 հազար 99: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 18-ին:
Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Խստագույն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից:
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ մարդու մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանում ուսուցչի սպանության գործով:
Սեպտեմբերի 27-ից սկսած, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց արցախաադրբեջանական սահմանին, հակամարտությունը հայտնվեց նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Այս օրերին Հայաստանում են նաև Վրաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները: Վրաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ, լրագրող Ռատի Խվիստանին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մյուս գործընկերներն այս օրերին աշխատում են Արցախում, իսկ ինքը Երևանից փորձում է վրաց ազգին ներկայացնել հակամարտության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններն ու մեկնաբանությունները:
Առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ, վերքեր են ստացել ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Մեսա քաղաքի կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը ծավալուն դասախոսություն է ունեցել Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների թեմայով՝ շեշտելով, որ ներկայիս պատերազմն ավելի համառ ու մահաբեր է Թուրքիայի ներգրավվածության պատճառով, և որ Էրդողանը արտաքին պատերազմներում ներգրավվելով փորձում է իր երկրում աճող խռովություններից ուշադրություն շեղել և խեղդում է այլախոհությունը:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական զինադադարի հաստատմանը, որը պետք է գործեր կեսգիշերից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր սպառազինություններ ստեղծելուց հետո դարձել է ռազմական տեսակետից ամենահզոր երկիրն աշխարհում եւ աշխարհը կկառուցի ուժի դիրքերից:
Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։
Տասը մարդ զոհվել, 20-ը՝ վերքեր են ստացել հոկտեմբերի 18-ին Աֆղանստանի արևմտյան Գոռ նահանգի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրի: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նահանգի նահանգապետ Հաբիբուլլա Ռադմանիշը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆիրոզկոխ քաղաքում՝ նահանգի մայրաքաղաքում: Միևնույն ժամանակ տեղի ոստիկանության ներկայացուցիչը […]
Վրաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս են հայտնաբերել 1192 մարդու մոտ, վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 17 հազար 477-ի:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 13 տարի առաջ Իրանի դեմ սահմանված սպառազինությունների էմբարգոն պաշտոնապես ավարտվում է հոկտեմբերի 18-ին:
Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարկել:
Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչները փորձում են Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարը՝ ռազմավարական կարևորագույն հանգույցը, կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը: