Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 8455-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 8455-ով: Մահացել է 41 մարդ։Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 584 հազար 454 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 18 հազար 206 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 447 հազար 969 հիվանդ: Մահացել է 16 հազար 22 մարդ: Մեկ օրում արվել է 36 հազար 918 թեստ, այդ թվում 22 հազար 936-ը՝ հակագենի եւ 13 հազար 982-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 22,9 տոկոս, վերջին 14 օրում՝ 29,17 տոկոս, վերջին յոթ օրում՝ 26,71 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 808 հազար 278 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 2901 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 7 քաղաքացի, ստացիոնարներում՝ 5096, քովիդ-հյուրանոցներում՝ 781 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս