
Զելենսկին հայտարարել է հակապատերազմական դաշինք ստեղծելու անհրաժեշտության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել հակապատերազմական դաշինք: Զելենսկին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Մենք պաշտպանում ենք մեր ազատությունը, մեր հողը: Մեզ անհրաժեշտ է արդյունավետ միջազգային օգնություն։ Դա քննարկել եմ Անջեյ Դուդայի հետ (Լեհաստանի նախագահ- խմբ.) Դիմել եմ «Բուխարեստի 9-յակին»՝ խնդրելով պաշտպանել և պատժամիջոցներ կիրառել, ճնշում գործադրել ագրեսորի վրա։ Միասին մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Մեզ հակապատերազմական կոալիցիա է պետք»,- գրել է Զելենսկին: