
Չինաստանն արգելելու է անձնական տեղեկատվության օգտագործումը ապրանքների և ծառայությունների անհատական գներ ձևավորելու համար

2022 թվականի մարտի 1-ից Չինաստանն արգելելու է անձնական տեղեկատվության օգտագործումը՝ ապրանքների և ծառայությունների անհատական գներ ձևավորելու համար, և կստիպի ընկերություններին թույլտվություն փնտրել օգտատերերից՝ օգտագործելու իրենց տվյալները՝ առաջարկություններ անելու համար, հայտնում է Wired-ը։ Նոր կանոնները ներառում են ալգորիթմներ, որոնք սահմանում են գներ, շահարկում որոնման արդյունքները, առաջարկում են տեսանյութեր և զտում բովանդակությունը: Դրանք կանդրադառնան գովազդով և էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերություններին, ինչպես նաև սթրիմինգային ծառայություններին և սոցիալական ցանցերին։
Համապատասխան օրինագիծը կազմել է Չինաստանի Կիբերտարածության վարչությունը։ Դրանում նշվում է, որ ընկերություններից կպահանջվի օգտատերերից թույլտվություն խնդրել՝ բովանդակություն հավաքելու անհատական առաջարկությունների ձևավորման համար: Կանոնները պաշտպանում են նաև առաքման աշխատողներին, տաքսու վարորդներին և, այսպես կոչված, «Գիգերի աշխատողներին» (ազատ աշխատողներ, ժամանակավոր պատվերներ կատարողներ, պայմանագրային աշխատողներ):
Ի լրումն արդեն թվարկված միջոցառումների, փաստաթուղթն արգելում է կախվածություն առաջացնող բովանդակության խթանումը և այն քաղաքականության օգտագործումը, որը խթանում է կախվածությունը կամ չափից ավելի սպառումը: Ընկերություններից կպահանջվի պահպանել ընդհանուր արժեքները, «վճռականորեն տարածել դրական էներգիա» և կանխել կամ մեղմել տարաձայնությունները կամ վեճերը:
Որպես անհատական գնագոյացման համար նեյրոնային ցանցեր օգտագործող կազմակերպությունների լավ օրինակ՝ Wired-ը բերում է տաքսիների ագրեգատորներին: Նրանք օգտագործում են տվյալներ ճանապարհորդության պատմության և հեռախոսի մոդելի (գուցե՝ ոչ միայն նրանց) մասին՝ տարբեր օգտատերերից ծառայությունների համար տարբեր գներ գանձելու համար՝ առավելագույնի հասցնելով նրանց եկամուտը: Արգելքի ներդրմամբ նման գործունեությունը կճանաչվի անօրինական։
Սիրարփի Աղաբաբյան