Բաժիններ՝

Զախարովան հերքել է Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններից

Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Մոսկվան հրաժարվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրեն ագրեսիվ է պահում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք, ովքեր հավատում են, որ պատերազմը, ինչպես իրենք են անվանում, սկսվել է այսօր, ստում են։ Պատերազմը արդեն ութ տարի է ինչ սկսվել է, և Ռուսաստանը քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է, որպեսզի կանգնեցնի այն»,- ասաց դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ հենց Արևմտյան երկրներն են փակել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացի բոլոր տարբերակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28