Իսրայելը տասը ռմբային հարված հասցրեց Քաթարին. Արման Աբովյան
Արման Աբովյանը գրում է. «Այսօր Իսրայելը տասը ռմբային հարված հասցրեց Քաթարի մայրաքաղաքին։
Մայրաքաղաքին՝ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի և ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցի։ Եւ ի՞նչ եղավ։ Ո՞ւր է միջազգային հանրության արձագանքը։ Ո՞ւր է «միջազգային իրավունքը»։ Պարզապես այն չկա։ Այն մահացել է։
Եվ հիմա վերադառնանք Հայաստան։ Մեզ հուզմունքով պատմում են, թե իբր «խաղաղություն» է հաստատվել, քանի որ Վաշինգտոնում իշխանությունը ադրբեջանցի ագրեսորի հետ ստորագրել է ինչ–որ հիմար թուղթ։
Բայց ո՞վ կարող է հավատալ այդ միֆին։ Միայն լիակատար միամիտը։ Այն պայմաններում, երբ միջազգային իրավունքը մեռած է, որևէ թուղթ չի կարող խաղաղության երաշխիք լինել։ Դա ակնհայտ է։
Եվ ամենակարևորը՝ իշխանությունները հրաշալի գիտեն, որ այդ «խաղաղության» գինը զրոյական է։ Նրանք գիտակցում են, որ դա դատարկ հռչակագիր է։ Նրանց խոսքերը ուղղված չեն իրենց, այլ այն դժբախտ մարդկանց, որոնք կրկին հավատացին մետաքսյա կեղծիքին»:



