ԱՀԿ-ն COVID-19-ի անհանգստություն հարուցող շտամներից ցուցակում թողել է միայն «դելտան» և «օմիկրոնը»
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի այն տարատեսակների քանակը, որոնք անհանգստություն են հարուցում, կրճատել է՝ հասցնելով երկուսի: Այժմ դրան պատկանում են COVID-19-ի միայն «դելտա» եւ «օմիկրոն» շտամները։«ԱՀԿ-ն ցուցակից բացառել է կորոնավիրուսի՝ անհանգստություն հարուցող տարատեսակներից երեք շտամներ. դրանք են՝ «ալֆան», «բետան» եւ «գամման»:
Այսպիսով՝ այդ ցուցակում մնացել է COVID-19-ի երկու տարատեսակ՝ «դելտան» եւ «օմիկրոնը»,-մարտի 31-ին հաղորդվում է կազմակերպության կայքում: Նաեւ ԱՀԿ-ն շտամների ցուցակից բացառել է բոլոր այն տարատեսակները, որոնք հետաքրքրություն են առաջացնում: Ավելի վաղ այդ ցուցակին պատկանել են կորոնավիրուսի այնպիսի շտամներ, ինչպիսիք են՝ «էպսիլոնը», «զեթան», «էտան», «տետան», «յոտան», «կապան», »լյամբդան» եւ «մյուն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: