
ՆԱՏՕ-ն շարունակելու է զենք մատակարարել Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները զենք են մատակարարելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Ստոլտենբերգը շեշտել է, որ Ուկրաինային ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելը «ՆԱՏՕ-ի ամուր հանձնառությունն է», ինչը վերահաստատվել է նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ գլխավոր քարտուղարը հերթական անգամ ընդգծել է, որ դաշինքը չի պատրաստվում ուղղակիորեն միջամտել ռազմական գործողություններին: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների թեկուզ ոչ մեծ խմբի կողմից Ուկրաինայի հակամարտությանը միջամտելու ցանկացած միտք վտանգավոր է: