Եթե ապրիլի 1-ից «ոչ բարեկամ» երկրները ռուբլով չվճարեն գազի դիմաց՝ պայմանագրերը կարող են լուծարվել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ բնական գազի առևտրի մասին,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միաժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե ս. թ. ապրիլի 1-ից «ոչ բարեկամ» երկրները ռուբլով չվճարեն գազի դիմաց՝ Ռուսաստանը դա կդիտի իբրև պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարում, իսկ այդ դեպքում գործող պայմանագրերը կլուծարվեն:

Կրեմլի ղեկավարը մարտի 23-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը այսուհետ ռուսական ռուբլով է գազ վաճառելու եվրոպական և այլ «ոչ բարեկամական» երկրներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031