
ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային. բարձր պատրաստության վիճակում են գտնվում դաշինքի 40 հազար զինվորականներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը:
Դիվանագետը նշել է դաշինքի կողմից իր արեւելյան թեւի ուժեղացում. ընդամենը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո բարձր պատրաստության վիճակում գտնվում է 40 հազար զինվորական: «Էլ ավելի տագնապալի է Ուկրաինա ՆԱՏՕ-ի երկրների ռազմական մատակարարումները: Նրանք կրակի հետ են խաղում»,-ասել է Կոբրինեցը: