Բաժիններ՝

Աֆղանստանի հարեւան երկրները որոշում են ընդունել երկրին մարդասիրական օգնության մատակարարումների մասին

Աֆղանստանի հարեւան երկրների երրորդ նախարարական խորհրդաժողովի մասնակիցները որոշում են ընդունել շարունակել մարդասիրական օգնության մատակարարումները երկրին՝ ճգնաժամի հաղթահարման համար: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Իի հայտարարության մեջ, որը հրապարակվել է մարտի 31-ին:

«Աֆղանստանը լուրջ խնդիրների է հանդիպել հումանիտար ոլորտում: Որոշում է ընդունվել շարունակել մարդասիրական օգնության տրամադրումն աֆղան ժողովրդին»,- բերված է նրա խոսքը ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ին եւ արեւմտյան երկրներին համառորեն կոչ ենք անում իրական կերպով կատարելու Աֆղանստանի տնտեսական վերկանգնման՝ իրենց առաջնահերթ պարտականությունը»,- ասել է Վան Ին:

Նաեւ խորհրդաժողովի մասնակիցները միջազգային ֆինանսական կազմակերպություններին կոչ են արել լուծարունություն տրամադրելու Աֆղանստանին:

ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի Աֆղանստանի պատժամիջոցների չեղարկման եւ ակտիվների ապասառեցման միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս