Չեռնոգորիայի կառավարությունը չի հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը

Չեռնոգորիայի կառավարությունը, ներքին տարաձայնությունների պատճառով, մարտի 31-ին կրկին չի հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողությունների հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստի»-ն:

Չեռնոգորիայի կառավարությունը մարտի 17-ի նիստում չէր կարողացել հաստատել Ռուսաստանի դեմ կոնկրետ պատժամիջոցները՝ վարչապետ Զդրավկա Կրիվոկապիչի և փոխվարչապետ Դրիտան Աբազովիչի կողմնակիցների միջև տարաձայնությունների պատճառով:

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը, որը ղեկավարում է փոխվարչապետ Աբազովիչի մտերիմ նախարար Ջորջե Ռադուլովիչը, փետրվարի վերջին հայտարարել էր, որ սատարում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներին և մարտի 4-ից ռուսական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելուն, որոնք թռիչքներ չեն իրականացրել COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։

Տեսանյութեր

Լրահոս