Բաժիններ՝

Սերբիայի նախագահը ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում ակնկալում է մատակարարվող գազի բարենպաստ գին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում բարենպաստ գնով բնական գազի մատակարարումների նոր պայմանագիր է ակնկալում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վստահ եմ, որ մենք կարող ենք լավ գին ստանալ, սա շատ կարևոր է: Մենք կարող ենք աշխատել գազի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա և դա պետք է անենք, բայց այս պահին մենք 100 տոկոսով կախված ենք ռուսական գազից, և մարդիկ պետք է դա իմանան: Դա ոչ միայն տնային տնտեսությունների և հասարակ քաղաքացու խնդիրն է, այլ նաև մեր գործարանների, մարդկանց զբաղվածության, ինչը շատ կարևոր է մեր ողջ տնտեսության համար»,-ասել է Սերբիայի նախագահը:

Սերբիայի նախագահի՝ 2021 թվականի աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում Սերբիան «Գազպրոմ»-ի հետ համաձայնագորվ մինչև մայիսի 31-ը գազը ստանում է 270 դոլարով՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031