
Ֆինլանդիան կկարողանա արագացված կարգով անդամակցել ՆԱՏՕ-ին. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ եթե Ֆինլանդիան որոշի դաշինքին միանալու հայտ ներկայացնել, ապա կկարողանա արագացված կարգով անդամակցություն ստանալ։ Ստոլտենբերգը մարտի 31-ին ներկայացրել է կազմակերպության գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցը:
«ՆԱՏՕ-ն մշտապես աջակցել է իր ուղին ընտրելու ցանկացած ազգի հիմնարար իրավունքը… Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի շատ մոտ գործընկերն է: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի զինված ուժերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Եթե նրանք հայտ ներկայացնեն, ես սպասում եմ, որ դա դրականորեն կընդունվի, կգտնվի արագորեն անդամակցության արձանագրության շուրջ պայմանավորվելու ուղին եւ շարժվել դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն տանող ուղիով»,-ասել էնա:
Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «պետք էորոշի (անդամակցել դաշինքին, թե ոչ) Ֆինլանդիան ինքը: Մենք կսպասենք, մինչեւ Ֆինլանդիան այդպիսի որոշումը ընդունի», հաղորդել էՌԻԱ Նովոստին: