Բաժիններ՝

Շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նեպալի բանակը զորքեր է տեղակայել երկրում

Համագործակցելով այլ ուժային կառույցների հետ՝ Նեպալի բանակը զորքեր է տեղակայել երկրում՝ շարունակվող անկարգությունների պատճառով։ Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Khabarhub-ը։

«Նեպալի ժամանակով ժամը 22:00-ից Նեպալի բանակը սկսել է զորքեր տեղակայել՝ համագործակցելով անվտանգության այլ ուժերի հետ, քանի որ լայնածավալ թալանը, հրկիզումը և վանդալիզմը շարունակում են վերահսկողությունից դուրս գալ», – ասվում է պորտալի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատմանդուում անկարգությունների մասնակիցները հրկիզել են Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի նստավայրը։ Մինչ այդ զինվորականները տարհանել էին քաղաքական գործչին, իսկ պետության ղեկավարի գրասենյակը հերքել էր նրա հրաժարականի մասին տարածված տեղեկատվությունը։

Նեպալում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Իրավիճակը Նեպալում սրվել է այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել է սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել է, սակայն բողոքի ակցիաները շարունակվել են, և երկրի վարչապետը հրաժարական է տվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս