ՀՀ կժամանի Չինաստանի քաղաքական խորհրդակցական համաժողովի ազգային կոմիտեի փոխնախագահը
2025 թվականի սեպտեմբերի 17-20-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու ՀՈՒԵՅԻ գլխավորած պատվիրակությունը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
- Կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերի 17-20-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու ՀՈՒԵՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
- Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:



