«Գործ արեք, պետություն եք ներկայացնում, միայն ինքնապարգևատրվելն է, որ լավ ու կազմակերպված անում եք»․ Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինայի ազգային գվարդիա կոչված կա, որը ունի տեղեկատվական շտաբ, ու ինչ-որ Ստարսկի ազգանունով մեկը կա, որ օրական եթեր է մտնում և տեղեկատվություն է հաղորդում մարտական գործողություններից:
Այս յութուբյան ալիքը հիմնականում դիտում են եվրոպացիներ ու տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են ունենում:
Երեկ հերթական հաղորդման ժամանակ նշված անունով երիտասարդը հաղորդեց, որ Հայաստանը ռուսական բանակին 4 ռազմական ինքնաթիռ է տվել՝ անվանելով Հայաստանը Ռուսաստանի սատելիտ պետություն: Նաև ասաց, որ իրենց ադրբեջանցի եղբայրները իրեն գրում և ասում են, որ իրենք ռուսներին այստեղ կզբաղացնեն, քանի ուկրաինացիրը պատերազմում են:
Այս տեղեկատվության երկրորդ մասը մի կողմ, ինձ ավելի շատ նյարդայնացնում է սրա առաջին մասը: Ով է սրա տերը, ԱԳՆ, գենշտաբ կամ այլ կառույց, որ կոչված է նման դեպքերով զբաղվելու:
Առանց այդ էլ երկիրը չունի միջազգային հեղինակություն, ու նման լայնամասշտաբ դիտում ունեցող տեղեկատվական ալիքները մեր պետությունը լռիվ կեղտի հետ են խառնում: Եթե նույնիսկ տվել եք երկու տարի առաջ գնած բուտաֆորիա ինքնաթիռները, սրանք ինչպես են իմացել: Թե լռիվ թափանցիկ (կարդալ խամաճիկ) պետություն ենք դարձել տհաս և անուղեղ կառավարիչ կոչվածների ձեռքը:
Գրողի տարածներ գործ արեք, պետություն եք ներկայացնում, միայն ինքնապարգևատրվելն է, որ լավ ու կազմակերպված անում եք»: