Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 4-ից կղզու ողջ տարածքում պարետային ժամ են հայտարարել:
Նշվում է, որ զոհվել է 1, վիրավորվել 37 քաղաքացի։ Պայթյունի պատճառը եղել է գազի բալոնից արտահոսքը։
Մալայզիայի թագավոր Աբդուլլա ալ-Մուստաֆան և նրա տիկինը՝ Տունկու Ազիզան վարակվել են կորոնավիրուսով:
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Կիևն ավելի իրատես է դարձել երկրի չեզոք կարգավիճակի և միջուկային զենք չունենալու հարցերում։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 140 հազար 277-ի:
Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ստիպված է եղել վերելակ օգտագործել՝ նստելու ինքնաթիռ և երկօրյա այցով մեկնելու Մալթա: Վատիկանի խոսնակ Մաթեո Բրունին տեղեկացրել է, որ նման քայլը նպատակ է ունեցել «խուսափել անհարկի ցավից»:
«Փաշինյանին այլևս կարելի է համարել զուտ ֆորմալ դեմք, որը չի կարող ազդել տարածաշրջանի կայունության վրա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախակիացած արևմտյան շփումներին, սպասվելիք այցին Մոսկվա և մասամբ՝ Ղարաբաղյան հակամարտությանը։
Արգենտինայի իշխանությունները չեղարկել են երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, որը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Լայնամասշտաբ պատերազմը հավանական է, Ադրբեջանը զինվում է նորագույն զենքերով։ Օրինակ՝ «Բայրաքթարը», որը 2020-ի պատերազմի հիմնական գործոնն էր, հիմա կատարելագործվել է։ Դա ռազմավարական ԱԹՍ է, դրանով Ադրբեջանն ո՞ւմ դեմ է կռվելու, երբ չորս հարևան ունի։ Այդ երկրի ռազմական բյուջեն իրական թվերով կավելանա մոտ 50 տոկոսով, քանի որ գազի գներն էապես աճել են, ինչը մեջքից հարված էր Ռուսաստանին։
Էստոնիայում կորոնավիրուսով պայմանավորված վարակաբանական իրադրության բարելավման արդյունքում իշխանությունները չեղարկել են հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ սաուդացի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործը փոխանցվելու է Սաուդյան Արաբիայի դատական ատյաններին:
6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է հայտարարությունը Եմենում երկամսյա հաշտեցման մասին:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։
National Assembly շարժման ակտիվիստները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով ծրագրում են ապրիլի 2-ին լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վրաստանում ապրիլի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք:
Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում նավագնացության համար որևէ սպառնալիք չկա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) կողմից տրամադրված լրացուցիչ աջակցության գործողությունների մասին:
Ռուսական գվարդիայի հատուկջոկատայինները կանխել են Կիևի մարզում նախատեսվող ահաբեկչությունը։Լ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունից։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում։
Քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մարտի 30-ին ռմբակոծություններ եղել են, մեր համայնքին ոչ մի վատ բան չի եղել, բոլորն արդեն տեղափոխվել են ապահով քաղաքներ: Լիսիչանսկում, Ռուբեժնոեում պրակտիկորեն հայերից մարդ չկա, շատ քիչ են մնացել»:
Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմա Հայասին ապրիլի 2-ին Լեհաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների։