
Թրամփը հայտնի հաղորդավարին անվանել է «ապուշ» ու հեռացել տաղավարից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հայտնի բրիտանացի հաղորդավար Փիրս Մորգանի հետ հարցազրույցից այն բանից հետո, երբ նա սկսել է հարցեր տալ 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտվելու վերաբերյալ, գրում է Daily Mail-ը:
Հարցազրույցի դրամատիկ 30 վայրկյանանոց հատվածում հաղորդավարը Թրամփին ասել է, որ ընտրություններն անցել են «ազատ և արդար», և որ նա «պարտվել է»: Թրամփն, ըստ երևույթին, բարկացել է և Մորգանին անվանել «անազնիվ» ու «ապուշ»:
Սակայն հաղորդավարը շարունակել է՝ ասելով, որ «հստակ ապացույցներ» կան, որ նա պարտվել է ընտրություններում:
Տեսանյութն ավարտվում է նրանով, որ Թրամփը վեր է կենում, հեռանալուց առաջ ասում է՝ «եկեք ավարտենք այս հարցազրույցը» և «անջատե՛ք տեսախցիկը»։
Սակայն ավելի ուշ նախկին նախագահը մանրամասնել է, որ իրականում տաղավարից չի հեռացել և ավարտել է հարցազրույցը: