Պուտինն ու Միշելը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ի թիվս այլ հարցերի, Միշելն ու Պուտինն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում կայունության եւ անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի եւ Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ համաձայնագրերի իրականացման հետեւողականությանը։

«Այդ կոնտեքստում Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի մասին»,-նշված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930