COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 507 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ հասել է 507 միլիոն 44 հազար 649-ի: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 207 հազար 756 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 80 միլիոն 801 հազար 713 եւ 990 հազար 208, Հնդկաստանում՝ 43 միլիոն 49 հազար 974 եւ 522 հազար 62, Բրազիլիայում՝ 30 միլիոն 311 հազար 969 եւ 662 հազար 659, Ֆրանսիայում՝ 28 միլիոն 162 հազար 002 եւ 145 հազար 651, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 60 հազար 704 եւ 173 հազար 012, Գերմանիայում՝ 23 միլիոն 844 հազար 536 եւ 133 հազար 632:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 799,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3041, Հնդկաստանում՝ 372, Բրազիլիայում՝ 3077, Ֆրանսիայում՝ 2207, Մեծ Բրիտանիայում 2516, Գերմանիայում՝ 1589 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: