
Ռուսական գազի էմբարգո չի քննարկվում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային ռուսական գազի մատակարարման էմբարգո սահմանելու հարցը կարող է քննարկումների առարկա դառնալ Ուկրաինայի խնդրով պատժամիջոցների շրջանակներում, բայց այսօրվա դրությամբ այն չի քննարկում։
«Դա հարց է, որը կարող է հայտնվել բանակցությունների սեղանին, բայց դեռեւս ոչ այսօր: Ածխի եւ նավթի շուրջ արդեն բանակցություններ վարվում են, բայց գազի շուրջ՝ դեռ ոչ: Մենք գիտենք, թե հսկայական ինչպիսի դժվարություններ է դա առաջացնում: Ուստի արդեն երկար տարիներ դուք լսում ենք, որ ես խոսում եմ Եվրոպայի էներգետիկական սուվերենության մասին»,-Մակրոնն ասել է Corriere della Sera իտալական թերթին:
«Ամեն օր, երբ Ռուսաստանը որոշում է անցնել նոր ռազմական, դիվանագիտական կամ տակտիկական մակարդակի, նվազեցնում է նորմալ կյանքի վերադառնալու իր շանսերը եւ նվազեցնում հաստատուն խաղաղություն կառուցելու մեր ունակությունը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Արեւմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արեւմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրանց վաղօրոք է պատրաստվել: Նա հավելել է, որ դրանց հարցում պահանջվում է վերլուծություն եւ գերատեսչությունների համակարգում՝ Ռուսաստանի շահերին համապատասխանող պատասխան միջոցներ մշակելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: